News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հանրապետական խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը բացառում է, որ ՀՀԿ խմբակցությունը մայիսի 1–ին խորհրդարանում կքվեարկի շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի պնդումը անփոփոխ է՝ խորհրդարանը պետք է ժողովրդի թեկնածուին ընտրի վարչապետ։ Հանրապետական խմբակցությունը դեռեւս չի հայտարարել՝ թեկնածու առաջադրելու է,  թե քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Վերջինս էլ այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մայիսի 1–ին ցուցարարները հեղեղելու են փողոցը, շրջափակելու են Ազգային Ժողովի շենքը։ Փաշինյանը դեմ է  ՀՀԿ–ական վարչապետի պարագայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն։ 

Գեւորգ  Կոստանյանն էլ պնդում է, որ երկրում ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի սահմանադրական ճանապարհով։   Ի պատասխան այն կարծիքների, որ հեղափոխության եւ իշխանափոխության տրամաբանությունը շրջանցում է օրենքն ու Սահմանադրությունը՝ հայտարարեց, որ երկրում իշխանափոխություն տեղի չի ունեցել։ «Իշխանափոխություն տեղի չի ունեցել մի պարզ պատճառով,  խորհրդարանական կառավարման ձեւի երկրում իշխանափոխությունը բացառապես ենթադրում է  խորհրդարանական մեծամասնության փոփոխություն։ Քանի մեծամասնությունը չի փոխվել, իշխանափոխության մասին խոսելն անհեթեթություն է»։ Ինչ վերաբերում է Աժ մեծամասնության կողմից  շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին  վարչապետ ընտրելուն, ասաց. «Ինձ համոզելը դժվար է, ես կասեի՝ անհնար, ես ինքս եմ որոշում իմ գործողությունների հաջորդականությունը, երկրորդ՝  թեեւ ես ինքս կուսակցական չեմ, բայց  ես վստահ եմ, որ խմբակցության բոլոր անդամները, անկախ կուսակցական պատկանելությունից, իրենց սկզբունքային դիրքորոշումներում հետեւողական կլինեն ինչպես վեց ամիս, քսան օր առաջ, այնպես էլ մայիսի 1–ին։ Մենք կողմ ենք քվեարկելու այն թեկնածուին, որին կորոշի Հանրապետական խմբակցությունը»։  Նախկին գլխավոր դատախազը բացառեց, որ ժողովրդական ճնշման դեպքում անգամ նման զարգացում լինի, նրա պնդմամբ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն էլ ճնշման արդյունք չէր։ 

«Ես չեմ համարում, որ  Սերժ Սարգսյանը  ճնշումների արդյունքում է հրաժարական տվել։ Ադրբեջանցիները տարիների ընթացքում իր նկատմամբ չեն կարողացել  ճնշում գործադրել։ ճնշումներով երբեք ոչ մի որոշում չի կայացել»։   Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ հրաժարական տվեց, Կոստանյանը պատասխանեց, թե Սերժ Սարգսյանը բացատրել է դրա մասին։

Հարցին՝ Սերժ Սարգսյանը մինչ հրաժարականը տիրապետում էր ստեղծված իրավիճակին, պատասխանեց. «Անհնար է, որ Սերժ Սարգսյանը, էն էլ իր նման պետական գործիչը, որը ոչ միայն քաղաքական գործիչ էր, այլեւ իր կենսագրության ընթացքում զբաղեցրել է առանցքային պետական պաշտոններ՝ այդ թվում իրավապահ համակարգում, չէր կարող չտիրապետել իրավիճակին»։

 Ըստ Կոստանյանի՝ Սերժ Սարգսյանը եթե ավելի վաղ չէր փորձել ճնշել անհնազանդության ցույցերը, ապա դրա պատճառը ոչ թե իրավիճակին չտիրապետելն է եղել, այլ  ցույցերի օրինական լինելը։

«Ժողովրդավարությունը ենթադրում է որոշակի գործողությունների ազատություն օրենքի սահմաններում։ Սերժ Սարգսյանը համարել է, որ այդ շարժումը դեռեւս օրենքի սահմաններում է եւ դրանք դադարեցնելուն ուղղված որեւէ միջոցներ չէին  իրականացվում, բայց դա չէր նշանակում, որ դա իրավիճակին չտիրապետելու կամ իրավիճակից թելադրվող միջոցառումներ չիրականացնել էր։ Հետեւաբար, Սերժ Սարգսյանի հրաժարականը չէր կարող կապված լինել ճնշման հետ, որովհետեւ ինքը իր բնույթով ճնշումներին ենթարկվող չէ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ