News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանական «Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարչապետի թեկնածու չի առաջադրվում եւ սատարելու է Նիկոլ Փաշինյանին որպես թեկնածու: Այս մասին NEWS.am-ին հայտնել են իր աղբյուրները ԲՀԿ-ում:

Քիչ հետո «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում կլինի Ծառուկյանի հարցազրույցը:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երեւանում եւ Հայաստանի մի շարք քաղաքներում բազմահազարանոց հանրհավաքներ ու ակցիաներ էին տեղի ունենում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Բողոքի ակցիաները գլխավորում էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից եւ վարչապետի պաշտոնակատար դարձավ Կարեն Կարապետյանը:

Սրանով բողոքի ակցիաները չդադարեցին. Փաշինյանը պահանջում էր ՀՀԿ-ի հեռացումն իշխանությունից:

Վարչապետը ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն էլ առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ