News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնի համար քվեարկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Հարցին, թե ՀՅԴ խմբակցությունը պատրա՞ստ է քվեարկել Փաշինյանի օգտին, նա պատասխանեց. «Չե՞ք կարծում, որ մեր երեկվա հայտարարությունից դա ենթադրվում է»:

Արսեն Համբարձումյանը ողջամիտ համարեց վարչապետի թեկնածու չառաջադրելու ՀՀԿ-ի որոշումը:

«Այդ որոշումն, ընդհանուր առմամբ, համահունչ է մեր մոտեցման հետ, այն առումով, որ տարբեր թեկնածուներով ԱԺ նիստին ներկայանալը քաղաքական հանգուցալուծման չէր կարող բերել: Մինչեւ ապրիլի 30-ը ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի ընդհանուր հայտարար ձեւավորել, որովհետեւ ինչպես նշել ենք, շատ կարեւոր է ոչ միայն վարչապետի թեկնածուի համախոհությամբ ընտրելու հարցը, այլ նաեւ այն օրակարգը, այն ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է ֆորս մաժորից դուրս գա երկիրը եւ կարողանանք խնդիրների հանգուցալուծումը ճիշտ գտնել»,-հայտարարեց նա:

Հարցին, թե արդյոք արդեն հանդիպել են ԱԺ մյուս քաղաքական ուժերին, եթե այո, ապա ինչպես են նրանք արձագանքել բոլորով միասնական թեկնածու առաջադրելու ՀՅԴ-ի մոտեցմանը, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Որոշակի հաղորդակցություն կա, բայց որպես այդպիսին պայմանավորվածություններ կամ առարկայական քննարկումներ՝ ոչ»: Այլ մանրամասներ նա չնշեց:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Վարչապետը ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ՀՅԴ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ առաջարկել էր, որ մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ եւ գործունեության ծրագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ