News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դաքքայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու խնամատար Արմեն Արսլանյանը հարցազրույց է տվել The Daily Star պարբերականին։ Հարցազրույցում նա խոսել է Դաքքայում հայկական համայնքի պատմության պահպանման եւ ուսումնասիրման կարեւորության մասին։

Արմեն  Արսլանյանը կարծիքով՝ 1915 թվականի տեղահանությունը ստվերել է հայ առեւտրական համայնքի պատմությունը։  «Աշխարհի այս հատված՝ Հնդկաստան, Բանգլադեշ, Մյանմար եկած  հայերը փախստականներ չէին։ Նրանց այստեղ է բերել իրենց բիզնես ուղին»,–ասել է նա։

Պարբերականի հետ զրույցում Արմեն Արսլանյանը հայտնել է Բանգլադեշում հայ համայնքի պատմության ուսումնասիրմանը խրախուսելու ծրագրերի մասին։ Նա նաեւ մեծ ծրագրեր ունի Սուրբ Հարություն եկեղեցու առնչությամբ։ Սակայն,  պատմական մեծ արժեք ներկայացնող եկեղեցու փաստաթղթերը տարիների ընթացքում ոչնչացվել են։

Արմեն Արսլանյանի խոսքով՝ իրենք ցանկանում են Բենգալի շրջանում մասնագետների մասնակցությամբ հետազոտություն իրականացնել պարզելու համար որքանով են այստեղ բնակվող հայերը կապված եղել Կալկաթայում բնակվող հայերի, ինչպես նաեւ Ջուլֆայի հայերի հետ։ «Ես մեծ սպասելիքներ ունեմ այդ հետազոտությունից։ Մեր նախագծերից մեկն է ուսումնասիրություն կատարել եւ Բանգլադեշում հայկական համայնքի պատմության հավաքածու ստեղծել սկզբից մեր օրերը»,–նշել է նա։

Արմենը կապ է հաստատել նաեւ Բանգլադեշում ՀՀ դեսպանի, Բանգլադեշի մշակույթի նախարարի եւ ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառելու նպատակով։ «Գործընթացը բարդ է։ Այն պետք է սկսվի տեղի կառավարությունից եւ Բանգլադեշի մշակույթի նախարար Ասադուզաման Նուրը այն սատարելու հետաքրքրություն է հայտնել»,–ասել է Արսլանյանը։

«Ես չեմ ցանկանում, որ մարդիկ այն դիտեն որպես օտար եկեղեցի, որի հետ ոչ մի կապ չունեն։ Պարտադիր չէ, որ քրիստոնյա լինես եկեղեցի գալու համար։ Մենք ցանկանում ենք կրթաթոշակ ստեղծել։ Մենք ունենք Արմանիթոլա բարձրագույն դպրոց,Պողոսի դպրոցը։ Մենք ցանկանում ենք ինչ–որ բան անել Նիկոլաս Պողոսի անունից, գուցե հայոց պատմության դասեր անցկացնենք եւ խրախուսենք ուսանողներին մեր ընդհանուր պատմությունը ուսումնասիրել»,–եզրափակել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ