News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Այս պահին Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում էր պետական շահերից: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա դիմելով Փաշինյանին՝ հարցրեց. «Գաղտնիք չէ, որ «Ելք»-ը տարիներ շարունակ քննադատել է ՀՀԿ-ի արտաքին քաղաքականությունը, երբեմն խիստ, մասնավորպես՝ ԵՏՄ-ի անդամակցության համար, նաև նախաձեռնել գործընթաց դուրս գալու համար: Դւք համարել եք, որ ԵՏՄ անդամակցությունը մեր արտաքին քաղաքականության սխալներից մեկն էր: Ես ցանկանում եմ անկեղծորեն հարց տալ, հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածներին հավատանք, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, և արդյոք վարչապետի թեկանծուի քայլը կտարբերվե՞ր ընդդիմադիր պատգամավորի քայլերից: Հնարավո՞ր է, որ էլի լինեն հարցեր, որտեղ 180 աստիճանով Փաշինյանի գործունեությունը կտարբերվի «Ելք»-ի դիրքորոշումից»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին ինքը հստակ ասել է, որ ՀՀ-ն դուրս չի գա ԵՏՄ-ից: «Ես ինքս դեմ եմ քվեարկել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը: Այդուհանդերձ, Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է, եւ մենք լինելով պետական, քաղաքական գործիչներ, պետք է հաշվի նստենք փաստերի հետ: Արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ շրջադարձերը շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար: Քաղաքական գործիչները պետք է առաջնորդվեն ազգային շահերով, ոչ թե իրենց քմահաճույքներով»:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ իր հայտարարությանը, Փաշինյանն ասաց. «Ես նշել եմ, որ երբ դու ընդդիմության ներկայացուցիչ ես, դու հնարավորություն չունես այն խնդիրները, որոնք կան, քննարկել քո դրսի գործընկերների հետ: Նույն հիմնավորումներով, այո վարչապետ ընտրվելու պարագայում ԵՏՄ անդամակցությունը դադարեցնելու հարց չի բարձրացվելու: Այո, կան խնդիրներ այդ կառույցում եւ կաշխատենք այդ հարցերը լուծելու ուղղությամբ»:

Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ Փաշինյանի պատասխանն իրեն չհամոզեց. «Ինձ չհամոզեք, որովհետեւ ես այն կարծիքին չեմ, որ ընդդիմության ներկայացուցչի խոսքը պետք է պակաս պատասխանատու լինի, քան իշխանության: Միայն իշխանությունը չի առաջնորդվում պետական շահերով: Դուք ապացուցեիք, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը բխում է Հայաստանի ազգային շահերից»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ