News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելը կիսվել է ԱՄՆ-ի հետ Իրանի ռազմամիջուկային գաղտնի նախագծի մասին բացահայտած տեղեկություններով եւ հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ որոշում կկայացնի Իսլամական hանրապետության հետ գործարքի ճակատագրի վերաբերյալ, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանհայուն:

«Դա սարսափելի գործարք է, այն պետք չէր կնքել: Մի քանի օրից նախագահ Թրամփը որոշում կկայացնի դրա վերաբերյալ: Ես վստահ եմ, որ նա ճիշտ որոշում կկայացնի: Ճիշտ ԱՄՆ-ի, Իսրայելի, ամբողջ աշխարհի խաղաղության համար», — ասել է Նեթանյահուն:

Նա ողջունել է գործարքը խստացնելու կամ դրանից դուսդ գալու Թրամփի որոշումը, եթե գործընկերների հետ չհաջողվի պայմանավորվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նույն ելույթում Նեթանյահուն Իրանի ստելու մեջ էր մեղադրել եւ նշել, որ Իսրայելի տնօրինության տակ է հայտնվել հսկայական արխիվ՝ մոտ 100 հազար թղթաղին եւ թվային  փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Իրանի ատոմային ծրագրում «Ամադ» անվանումով գաղտնի ռազմական նախագիծ է եղել:

Իրանի հետ միջուկային գործարքը հիմնված է ստի եւ խաբեության վրա. Նեթանյահու

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ