News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին հերքել է NBC News հեռուստաալիքի տեղեկությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ապուշ» է անվանել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: 

«Ես նախագահի հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան որեւէ մեկը, եւ մեր միջեւ հաստատվել են անհավանական անկեղծ ու ամուր հարաբերություններ»,- նշված է Քելիի հայտարարության մեջ, որը երկուշաբթի տարածել է Սպիտակ տունը:

«Նա մշտապես տեղյակ է իմ դիրքորոշմանը, երկուսս էլ գիտենք, որ այս ամբողջ պատմությունը լիովին զառանցանք է,- ասել է նա: - Ես նախագահի, նրա օրակարգի եւ մեր երկրի հաստատակամ կողմնակիցն եմ»:

Երկուշաբթի NBC հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Քելին մի քանի անգամ քննադատել է Թրամփի ընկալումը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է ներգաղթը, եւ իրեն ներկայացրել է մարդ, որը երկիրը պաշտապանում է նախագահի իմպուլսիվ պոռթկումներից:

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Թրամփն ավելի ու ավելի շատ է հոգնում Քելիի այդպիսի տրամադրվածությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ