News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Ես չեմ կարող կողմ քվեարկել, պարոն Փաշինյանին, պատրաստ եմ վայր դնել մանդատս: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ վերջին 2-3 օրերին հետեւելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ այլեւս զուսպ ու հավասարակշռված հայտարարություններին՝ նկատել է, որ արտաքին քաղաքականության հարցերում ոչ մի տարբերություն չկա, իսկ ներքին կյանքի կարգավորման հարցում տարբերությունը նվազագույնն է:

«Այո՛, տեմպերի խնդիր կար, ինչը մեզ էլ չէր գոհացնում եւ դեռ մեծ հարց է՝ Փաշինյանի վարչապետության դեպքում այդ տեմպերը մեզ, հանրությանը, հատկապես խանդավառ երիտասարդությանը բավարարելո՞ւ են՝ մի քանի հնարավոր ժամանակավոր ազդեցության քայլերը չհաշված: Մի խոսքով՝ տեսլականը, ծրագրային քայլերը շատ տարբեր չեն՝ էական բացառությամբ, այն էլ արդեն անշրջելի իրողություն է՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Եվ եթե ամեն ինչ նույնն է, մնում են Փաշինյանի անձը, անձնային հատկանիշները եւ ժողովրդի ցանկությունը»:

Աղվան Վարդանյանը նշեց, որ անձամբ բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի անձնազոհությունն ու վճռականությունը. «Ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը, այսօրվա ելույթը, հարցերի պատասխաններն էլ այդ են վկայում, բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուռքեր չեմ ընդունում»:

Դաշնակցական պատգամավորը հայտարարեց, որ վտանգի կանխազգացում ունի. «Այս պայմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի, բարդ սցենարների համակցություն չէ՝ ինձ առայժմ անհայտ ծալքերով, շահերով եւ հետեւանքներով: Վստահ եղեք, ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում, եւ եթե այդ ծալքերն ինձ համար պարզ չեն, չեմ էլ կարող բացառել, որ անդառնալի հետեւանքներ չեն ունենալու իմ ժողովրդի, հրապարակի հրաշալի երիտասարդության, Արցախի համար: Ես եւս ժողովուրդ եմ, եւս ոգեւորված եմ այս անկախության սերնդով: Հանկարծ նոր հուսախափության դուռ չբացվի:

Այս ամենից ելնելով՝ ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել եւ կողմ քվեարկել պարոն Փաշինյանին: Հակառակ պարագայում՝ խախտած կլինեմ խղճով ու համոզմունքով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը: Ինձ երկու տարբերակ են թողել. քվեարկել կա՛մ Նիկոլին, կա՛մ Փաշինյանին: Հարգելի խորհրդարան, ես չեմ քվեարկելու, բայց ես դաշնակցական եմ, իսկ ՀՅԴ-ն կողմ քվեարկելու որոշում ունի: Ինձ համար այս դժվար երկվությունից դուրս գալու մի ելք կա. եթե կուսակցությունս պահանջի, պատրաստ եմ վայր դնել մանդատս»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ անցյալին վերադարձ չի լինելու. «Աստված տա՝ հնարավոր ողբերգության իմ կանխատեսումն իրականություն չդառնա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ