Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սիրիայում կործանված Սու-30ՍՄ կործանիչի անձնակազմի հրամանատարը մայոր Ալբերտ Դավիդյանն է եղել։ Այս մասին հաղորդում է «Վեստի»–ն։ Սիրիայի երկնքում՝ Միջերկրական ծովի վրա թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի Սու-30ՍՄ կործանիչը։ Երկու օդաչուներն էլ զոհվել են։
Աղետը տեղի է ունեցել Լաթաքիա նահանգի Ջաբլա քաղաքի շրջանում։ Ինքնաթիռը կործանվել է Հմեյմիմ օդակայանից թռչելուց հետո։
ՌԴ ՊՆ տվյալով՝ կործանման պատճառը կարող է շարժիչի մեջ հայտնված թռչունը լինել։











