News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հերքում է մամուլի տեղեկությունները,  թե «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները աշխատավարձ չեն ստանալու, քանի որ վերջին օրերին աշխատել են վնասով:

Նա կոչ արեց գնալ «Երեւան Սիթի» եւ աշխատողներից հարցնել, թե արդյոք նման բան կա. «Չկա էդ ձեւ բան, թող մի հատ տենց աշխատող բերեն, որ մենք նման բան ենք ասել։ Եթե կարա մի աշխատող բերի, ես իմ մի ամսվա աշխատավարձը իրան կտամ»,- ընդգծեց գործարար պատգամավորը:

Նա հերքեց նաեւ տեղեկությունները, թե «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ակցիաներին միացած աշխատողները հեռացվել են աշխատանքից. «Ոչ թույլ եմ տվել, ոչ էլ արգելել եմ։ Նման բան չկա»:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ ««Երեւան սիթի» սուպերմարկետների աշխատակիցները շարունակում են պնդել, որ այդ ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը խանութների բոյկոտի պատճառով առաջացած վնասը դնում է շարքային աշխատակիցների վրա. «Ալեքսանյանն ասել է, թե քանի որ խանութները այդ օրերին աշխատել են վնասով, այդ պատճառով աշխատակիցները աշխատավարձ չեն ստանա:

Հնարավոր է, որ իր այդ գործելաոճով Ալեքսանյանը ոչ միայն փող է խնայում, այլ նաեւ աշխատակիցներին տրամադրում համաժողովրդական շարժման դեմ»,- գրել է թերթը:

Տպել
Ամենաշատ