News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շիրակի պետհամալսարանի ուսանողներն ու դասախոսները վաղը՝ մայիսի 5-ին բողոքի ակցիա են անելու՝ ընդդեմ համալասարանի հանրապետական ռեկտոր, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի։

Ցուցարարները հավաքվելու են  ժամը 12։00-ին, համալսարանի բակում եւ պահանջելու են ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի անհապաղ հրաժարականը։

«Վերջ տանք ՀՀԿ-ի գավառական ներկայացուցչի` տասնամյակներ շարունակվող հակաազգային, հակապետական գործունեությանը… ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն իրավունք չունի ղեկավարելու բուհը, բուհերը պետք է լինեն ապակուսակցական…»,- նշել է ՇՊՀ-ից ավելի վաղ հեռացված դասախոս Հովհաննես Խորիկյանը 

Նշենք, որ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ համալսարանի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին։

Իր հրամանում ռեկտորը, որը նաեւ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է, գրել է, որ լուծարվում է Անահիտ Ֆարմանյանի հետ 2011թ. կնքված պայմանագիրը։

Անահիտ Ֆարմանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել. «ՇՊՀ-ի «ռեկտոր» Սահակ Մինասյանը՝ խստագույնս խախտելով աշխատանքային օրենսգիրքը, սույն թվականի մայիսի 3-ին ժամը 17:00-ին ծանուցել է մայիսի 4-ին աշխատանքից հեռացնելու մասին (տե՛ս ծանուցումը եւ հրամանը): Վստահ եմ, որ դատական կարգով կվերականգնվեն իմ աշխատանքային իրավունքները:

Բուհում տեղի ունեցած եւ տեղի ունեցող գործընթացների մասին մոտ օրերս կարտահայտվեմ առավել ամբողջական՝ ինչպես խոստացել եմ»:

Նշենք, որ Սամվել Ֆարմանյանը նույնպես ՀՀԿ-ական է, խմբակցության պատգամավոր։ Նա բազմիցս նախկինում քննադատել է ռեկտորին։

Տպել
Ամենաշատ