News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Վերջերս Չինաստանը ձեռնամուխ է եղել պետական անվտանգության նոր ծրագրի փուլային իրականացմանը: Արդեն անցյալ տարվա փետրվարի 10-ից Շենչժենի (հարավային Գուանդուն նահանգ) միջազգային օդանավակայանում օտարերկրյա ուղեւորները մատնահետքեր են թողնում:  Որոշ ժամանակ անց  մատնահետքերի տվյալների բազա ստեղծելու ծրագրին միացել են նաեւ երկրի սահմանային կետերը, հայտնում է Nat-geo- ն:

Ներդնելով նորարարությունը՝ Չինաստանը վկայակոչում է այլ երկրների փորձը եւ անօրինական այցելուների դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Միայն 2016 թվականին ձերբակալվել է 2770 մարդ, ովքեր ապօրինի մուտք են գործել կամ մնացել են Չինաստանի տարածքում: Ընդհանուր առմամբ 2016 թվականին Չինաստանի սահմանն անցել է մոտ 14.2 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 72 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:

Մատնահետքեր պետք է հանձնեն 14-ից 70 տարեկան բոլոր օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ դիվանագիտական անձնագրեր եւ հումանիտար վիզաներ ունեցող անձանց: Նոր կանոններին հետեւելու անհրաժեշտության մասին հիշեցրել են  «Աերոֆլոտ» ավիաընկերությանը, որը Ռուսաստանից Չինաստան չվերթեր է իրականացնում:

Տեղեկատվությունը մուտքագրվում է Չինաստանի միգրացիոն ծառայության տվյալների բազա, որից հետո անհրաժեշտ չէ նորից մատնահետք թողնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ