News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ԱԺ բոլոր պատգամավորներին և անձամբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին` հորդորելու հրաժարական ներկայացրած պատգամավորներին` հետ վերցնել իրենց դիմումները, քանի որ նրանք այդ քայլը կատարել են ոչ թե ինքնակամ, այլ իրենց կուսակցությունների պարտադրանքով, հաղորդում է Ilur.am-ը: 

Լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում պատգամավորների մանդատից հրաժարվելու պահանջի հակասահմանադրական լինելու մասին Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, Արմեն Ռուստամյանը պատասխանել է. «Իրավունքի ունի իր տեսակետները հայտնել: Այո՛, պատգամավորն իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով, բայց սա Դաշնակցությունն է: Մենք ունենք մեր ավանդույթը, հակասահմանադրական որոշում չենք կայացնում, պատգամավորն ինքը հրաժարվում է: Սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղ տալ: Այս կուսակցությունից այնքան մեծեր են հեռացվել:

Այս առնչությամբ, Տեր-Պետրոսյանը նշում է.

«Սույն քաղվածքում Ռուստամյանը կատարել է մի քանի էական արձանագրում:

Առաջին. «Տեր-Պետրոսյանն իրավունք ունի իր տեսակետները հայտնել»: Ըստ երևույթին, սա նշանակում է, որ ես երախտապարտ պետք է լինեմ Դաշնակցությանը` քաղաքացու սահմանադրական իմ իրավունքն ինձ մեծահոգաբար շնորհելու համար:

Երկրորդ. «Այո՛, պատգամավորն իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով»: Այստեղ էլ Դաշնակցությունը մեծահոգաբար շնորհ է անում պատգամավորին` իր ունեցած սահմանադրական իրավունքից օգտվելու համար:

Երրորդ. «Մենք ունենք մեր ավանդույթը, հակասահմանադրական որոշում չենք կայացնում, պատգամավորն ինքը հրաժարվում է: Սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղ տալ: Այս կուսակցությունից այնքան մեծեր են հեռացվել»: Այսինքն, Սահմանադրությունը` սահմանադրություն, բայց իրենց համար դա որևէ նշանակություն չունի, քանի որ սա Դաշնակցությունն է, որն առաջնորդվում է ոչ թե Սահմանադրությամբ, այլ սեփական ավանդույթով և կանոնադրությամբ:

Մի խոսքով, Դաշնակցության համար իրենց ավանդույթն ու կանոնադրությունը վեր է Հայաստանի Սահմանադրությունից, որի ընդունման նախաձեռնողներից ու ջատագովներից մեկը հենց ինքն է եղել ու այդ Սահմանադրությամբ հաստատված ընթացակարգով հայտնվել Ազգային Ժողովում: Ավելի պարզ ասած` Դաշնակցությունը թքած ունի Հայաստանի Սահմանադրության վրա: Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Հանրապետական կուսակցությանը` իր պատգամավորներին հրաժարական պարտադրելու նույնօրինակ վարքի պատճառով:

Թեև, ինչպես իմ նախորդ դիտարկման մեջ ես նշել էի, որ Հայաստանի բուռն իրադարձությունների ներկայիս փուլում իմ բարձրացրած հարցը կարող է մանրուք թվալ, շարունակում եմ պնդել, որ դա ամենևին մանրուք չէ, այլ իրավական պետության կայացման կարևորագույն պայման:

Ուստի, ես դիմում եմ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և անձամբ վերջինիս նախագահ Արա Բաբլոյանին` հորդորելու հրաժարական ներկայացրած պատգամավորներին` ետ վերցնել իրենց դիմումները, քանի որ նրանք այդ քայլը կատարել են ոչ թե ինքնակամ, այլ իրենց կուսակցությունների պարտադրանքով: Եթե դա չարվի, կնշանակի, որ Սահմանադրությունը խախտել են ոչ միայն նշված կուսակցությունները, այլ նաև Ազգային ժողովի բոլոր պատգամավորները: Անթույլատրելի է, որ «Նոր Հայաստանն» իր գործունեությունն սկսի հակասահմանադրական առաջին իսկ քայլով: Դրանում իրենց հերթին եւ առավելապես պետք է շահագրգռված լինեն նաեւ ընթացիկ քաղաքական շարժման ղեկավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը»:

Եթե դա չարվի, կնշանակի՝ Սահմանադրությունը խախտել են. Տեր-Պետրոսյանը դիմել է Արա Բաբլոյանին

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ