News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Բացառությամբ Տավուշի մարզի ընտրատարածքային ցուցակով ընտրված անկուսակցական պատգամավոր Գրիգոր Ավալյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավորներից եւ ոչ ոք իր մանդատը վայր դնելու մասին հայտարարություն չի արել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ խմբակցությունը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը թե Սահմանադրության համաձայն պատգամավորն առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքով, եւ նրան պարտադրել այս կամ այն որոշումը հակասահմանադրական է:

«Գրիգոր Ավալյանը, օգտվելով Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորություններից եւ իրավունքներից, ինքնակամ, առանց որեւէ պարտադրանքի կամ հարկադրանքի որոշում է կայացրել հրաժարվել մանդատից:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորներին, ապա նրանք վայր չեն դրել մանդատը եւ չեն էլ պատրաստվում:  Սահմանադրական իրենց իրավունքների համաձայն ազատ են եւ անկախ աշխատելու որպես պատգամավոր, քվեարկելու եւ որոշումներ կայացնելու՝ իրենց մտքին, խղճին եւ համոզմունքերին համապատասխան»,-ասված է ՀՀԿ պատասխանում:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ