News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն այսօր՝ մայիսի 7-ին ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները։

Օդանավակայանից Թանկյանը Փաշինյանի ուղեկցությամբ, կմեկնի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հավաք է կայանալու։ Թանկյանն արդեն ասել է, որ Երեւանում համերգ չի տալու։

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը սատարում է Հայաստանում սկիզբ առած շարժմանը եւ պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով ու կոչերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ