News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու եւ նախկին կնոջն ու նրա տատիկին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանի գործով դատական առաջին նիստի օրը  հայտնի է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Հովիկյանի գործով պաշտպան Արսեն Սարգսյանը:

Նա նշեց, որ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 15-ին:

Գործով նախաքննությունն ավարտվել է, գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Վահե Խալաթյանին:

Նշենք, որ Արգամ Հովիկյանին նաեւ նոր մեղադրանք է առաջադրել: Նա մեղադրվում է նաեւ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ապօրինի կերպով սառը զենք կրելու մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. հոկտեմբերի 30-ին մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ: Պարզվել է, որ այդ քաղաքացին Արգամ Հովիկյանն է, որը դանակի սպառնալիքով մանկապարտեզում պատանդ է պահել 3-ամյա երեխայի՝ պահանջելով հանդիպում իր նախկին կնոջ հետ: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով: Նա կալանավորված է:

Արգամ Հովիկյանը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ մանկապարտեզ էր գնացել կնոջ հետ վերջնական խոսելու եւ նրան տուն վերադարձնելու նպատակով, իսկ եթե չստացվի, նպատակ է ունեցել կնոջ աչքի առջեւ ինքնասպան լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախորդ շաբաթ գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ. 48 հրդեհ, 6 փլուզում, 12 ինքնասպանության փորձ
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները…
Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Բիշիմբաևը կնոջ սպանության համար 24 տարվա ազատազրկման է դատապարտվել
Բիշիմբաևը մեղավոր է ճանաչվել ծայրահեղ դաժանությամբ և խոշտանգումներով սպանության հոդվածներով...
Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով ԲԴԽ-ից և քաղաքական բարձր իշխանությունից հանձնարարություններ տրվել են. փաստաբան
Ճնշումներ որ կան  բոլոր դատավորների նկատմամբ, հաստատվել է վաղուց՝ Նարեկի ու Վազգենի կալանքը և ընդհանրապես այն, որ այս գործը գոյություն ունի մինչև հիմա...
Վնաս պատճառելու դիտավորությամբ կրակել էր համաքաղաքացիների մեքենաներին ու փախել
ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթեկյանի գործով նիստն ավարտվեց․ դատավորը ինքնաբացարկ ներկայացրեց
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթեկյանի գործով դատավոր․․․
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի գործի շրջանակներում «1896» ռեստորանը ապօրինի կապարակնքվել է եւ մինչ օրս փակ է. փաստաբան
Հարկ է նկատել, որ «1896» ռեստորանում տեղի ունեցած «դեպքից» հետո քննիչը կատարել է ռեստորանի՝ որպես դեպքի վայրի զննությունը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ