News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան վճռական է տրամադրված սեփական միջուկային զենքը ստեղծելու հարցում, եթե նման փորձ կատարի Իրանը: Այս մասին չորեքշաբթի CNN հեռուստաալիքի եթերում  ասել է Ադել ալ Ջուբեյրի Թագավորության արտաքին գործերի նախարարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախարարը հավաստիացրել է, որ Ռիադը պաշտպանում է համաձայնագրից դուրս գալու Վաշինգթոնի որոշումը, քանի որ այն «իր կարծիքով լիարժեք չէ», ունի ժամանակավոր սահմանափակումներ,  չի վերաբերում Իրանի կողմից բալիստիկ հրթիռների զարգացմանը, ինչպես նաեւ ահաբեկիչներին աջակցելու եւ տարածաշրջանի այլ  երկրների գործերին միջամտելու գործողություններին»:

Ալ Ջուբեյրը նաեւ ասել է. «Կարծում եմ, եթե Իրանը վերսկսի ուրանի հարստացման ծրագիրը ավելի բարձր աստիճանի, քան այժմ կա,  ապա դա պետք է հանգեցնի գործարքից  մյուս պետությունների դուրս գալուն եւ Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը»:

Հարցին՝ արդյոք այս դեպքում Ռիադը կստեղծի իր սեփական միջուկային զենքը, նախարարը պատասխանել է. «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր ժողովրդին: Մենք շատ հստակ հասկացրել ենք, որ եթե Իրանը միջուկային ներուժ ունենա, ապա մենք կձեռնարկենք հնարավոր ամեն ինչ նույնն ունենալու համար: Նա մասնավորապես հաստատել է, որ թագավորությունը պատրաստ է այդ դեպքում միջուկային զենք ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ