News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Beeline-ի աջակցությամբ Երեւանում մայիսի 12-14-ը Երեւան Էքսպո կենտրոնում տեղի կունենա առաջին ամենամյա Armenia Art Fair-ը: Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել կենտրոնացված արվեստի շուկա, խթանել այլ երկրների հետ մտքերի եւ բիզնես կապերի փոխանակումը:

Armenia Art Fair-ում կցուցադրվեն աշխատանքներ Հայաստանից,  նախկին Խորհրդային Միության տարածքից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սիրիայից եւ Դուբայից: Ներկայացվելու են ժամանակակից նկարներ, քանդակներ, վիդեո արտ, ինստալյացիաներ եւ լուսանկարներ:

Առաջին կլոր սեղան-քննարկումը մայիսի 12-ին կանդրադառնա վիզուալ մեդիայի կենսունակությանը: Երկրորդը՝ «Տեղաշարժելով արվեստի հեռանկարները տեղականից դեպի գլոբալ. արդի պատկերներ ստեղծողը» թեմայով  կկայանա նույն ձեւաչափով, մայիսի 13-ին:

Մասնակիցների թվում են մասնավորապես Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր դոկտոր Ռանդալ Ռոդեսը, կուրատոր եւ գրող Գեորգ Շոլհամերը, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ, կուրատոր Նազարեթ Կարոյանը, Արվեստի եւ մշակութային հետազոտությունների լաբորատորիայի համա-հիմնադիր, համադրող եւ արվեստի քննադատ Սուսաննա Գյուլամիրյանը եւ այլոք:

«Արվեստը դարեր շարունակ միտված է եղել մարդկանց միավորել եւ ավելի լավը դարձնել նրանց կյանքը, եւ այս երկու առաքելություններն էլ հոգեհարազատ են մեզ։ Հուսով ենք, որ այս ցուցադրությունը խթան կդառնա Հայաստանում արվեստի զարգացման համար, հայ արվեստագետներին թույլ կտա կապեր հաստատել արտասահմանյան մասնագետների եւ ցուցասրահների հետ՝ ընդլայնելով նրանց գործունեության հնարավորությունները», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք ցանկանում ենք երկրում խրախուսել գեղարվեստական ներդրումները՝ նպաստելով արվեստի ոլորտում կրթության զարգացմանը եւ խրախուսել նոր տաղանդավոր սերնդին` ներկայացնելու իրենց ստեղծագործական նվաճումները ցուցահանդես-վաճառքի միջոցով», - նշեց Armenia Art Fair-ի համահիմնադիր Նինա Ֆեստեկջյանը:

«Մեր նպատակն է Armenia Art Fair-ը Հայաստանում եւ տարածաշրջանում դարձնել կարեւոր իրադարձություն եւ ստեղծել արվեստի հարթակ, որը կարող է ընդգրկել ինչպես հիմնական, այնպես էլ նոր ստեղծված պատկերասրահներն, ինչպիսիք են փոփ-ափ կամ առցանց պատկերասրահները: Սակայն, նախ եւ առաջ մենք ցանկանում ենք ստեղծել վիզուալ մի «տոն», որը կարող է վայելել յուրաքանչյուրը», - նշեց Armenia Art Fair-ի համահիմնադիր Զառա Ուզունյան-Հելփինը:

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ