News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի մեծությամբ երկրորդ քաղաք Սուրաբայայում ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել, հայտնում է Jakarta Post-ը:

Դեպքի վայրում կատարված տեսանյութում երկու մոտոցիկլետ մոտենում են ոստիկանական տեղամասին, որից հետո դրանցից մեկի վրա գործարկվում է ռումբը: Մի քանի ոստիկան է վիրավորվել:

Այս պայթյունը երկու օրում չորրորդն է: Կիրակի Սուրաբայայում եռակի ահաբեկչության հետեւանքով 11 մարդ էր զոհվել, 40-ը՝ տուժել: Առաջին պայթյունը որոտացել էր Սուրբ Մարիա կաթոլիկ եկեղեցու մոտ, հաջորդ երկու պայթյունները նույն քաղաքում տեղի են ունեցել մոտ 5 րոպե միջակայքով: Երկրորդ պայթյունը որոտացել է Դիպոնեգորո փողոցում բողոքական եկեղեցում, երրորդը՝ Արջունո փողոցում 50-ականների եկեղեցում:

Վկայակոչելով ոստիկանության պետին՝ Strait Times պաբերականը հայտնել է, որ եկեղեցիների վրա հարձակումները կատարել են միեւնույն ընտանիքի 6 անդամներ՝ հայրը, մայրը, 16 եւ 18 տարեկան 2 որդիները, ինչպես նաեւ 2 դուստրերը, որոնք եղել են 9 եւ 12 տարեկան: Ոստիկանապետի տեղեկացմամբ՝  ընտանիքն անդամակցում էր տեղական ահաբեկչական «Ջեմաա Անշարութ Դաուլա» (JAD) կազմակերպությանը, որը կապ ունի ԻՊ խմբավորման հետ:

Նույն օրը՝ մի քանի ժամ անց ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել էր Սիդոարջո քաղաքի բնակելի տանը, զոհվել էր 3 մարդ: Jakarta Post-ի տեղեկություններով՝ երկու երեխաներին հաջողվել էր ողջ մնալ, քանի որ պայթյունի պահին այլ տեղում են եղել, նրանց երեք ազգականները մահացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ