News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չինաստանը 2022 թվականին կսկսի ազգային արդյունաբերության մշակած աշխարհում խոշորագույն երկկենցաղ օդանավի՝ AG600-ի մատակարարումները, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

«Մենք ծրագրում ենք քաղաքացիական ավիացիայի իշխանություններից թռիչքային պիտանելիության հավաստագիրը ստանալ 2021 թվականին եւ պատվիրատուներին օդանավի մատակարարումները սկսել 2022 թվականին»,- ասել է նախագծի գլխավոր կոնստրուկտոր Հուան Լինցայան:

Մասնագետի խոսքով՝ 2017 թվականի դեկտեմբերին առաջին հաջող թռիչքից հետո մշակողները նախատեսում են սարքի նախատիպը Չժուհայայից տեղափոխել Ցզինմեն: Օդանավն այնտեղ կիրականացնի տեղական ջրամբարի մակերեւույթից առաջին թռիչքը:

AG600-ի կառուցման աշխատանքները սկսվել են 2009-ին: Առաջին փորձնական օրինակը հոսքագծից դուրս է եկել 2016-ի հուլիսին: Հիդրոօդանավը նախատեսված է քաղաքացիական ավիացիայի համար: Այն նախագծված է հատուկ անտառային հրդեհների դեմ պայքարելու եւ փրկարարական գործողություններ անցկացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ