News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ոստիկանության ղեկավար կազմում փոփոխությունների եւ որոշ ստորաբաժանումների՝ անգործության մատնվելու տեղեկության վերաբերյալ:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մամուլում այսօր հրապարակում է արվել, թե ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգործության եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն չի ծավալվում:

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Ոստիկանության աշխատանքը միշտ կրել եւ կրում է ինստիտուցիոնալ բնույթ:

Ոստիկանության ե´ւ ղեկավար կազմը, ե´ւ ստորաբաժանումները լիարժեք կատարում են իրենց գործառնական պարտականությունները, ինչը բխում է օրենքով սահմանված լիազորությունների իրականացման խնդրառությունից, իսկ աշխատանքի արդյունքների մասին հանրությունը կարող է դատել առնվազն վերջին օրերի լրահոսի տեղեկատվությամբ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ, այս օրերին իրավապահ համակարգը կանգնել է լուրջ փաստի առաջ, ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո, երբ պաշտոնանկ ար¬վեց ոստիկանապետը, հրաժարական ներկայացրին նրա տեղակալները, ստորաբաժանումները մատնվել են անգոր¬ծության եւ քրգործերը չեն բացահայտվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Սոչի չվերթի կործանումից 18 տարի է անցել
113 մահացածների թվում են Հայաստանի 85, Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայից մի կին և Վրաստանից մի տղամարդ...
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Կարեն Մ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն...
Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Ոստիկանության փոխհանձնակատար Ֆայազ Ահմեդը Geo News-ին հայտնել է, որ առնվազն հինգ վիրավոր ուղեւորների վիճակը ծանր է...
Ամենաշատ