News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ ավագ օպերլիազոր Արտյոմ Սերոբյանն ավտոմեքենայով երթեւեկելիս խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները եւ վրաերթի ենթարկել հետիոտնին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. փետրվարի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Ա. Սերոբյանն իր անձնական օգտագործման Օպել Աստրա մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածով ընթանալիս, ունենալով այդ ժամանակ ճանապարհի երթեւեկելի մասը հատող հետիոտն Յաշա Բուրչիյանին հայտնաբերելու եւ տեխնիկական տեսակետից վրաերթը կանխելու հնարավորություն, ժամանակին չի դանդաղեցրել ավտոմեքենայի ընթացքն ու միջոցներ չի ձեռնարկել ավտոմեքենան կանգնեցնելու ողղությամբ:

Փոխարենը Ա. Սերոբյանն ավտոմեքենան վարել է նույն արագությամբ, հնարավորություն չի տվել հետիոտն Յ. Բուրչիյանին դուրս գալ վտանգավոր գոտուց եւ վրաերթի է ենթարկել նրան:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Արտյոմ Սերոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ