News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մայիսի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում անցկացվող ուսումնամեթոդական հավաքը: Թեման է՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների աղետների կանխման եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման հարցերում լիազոր մարմինների ստորաբաժանումների կառավարումը՝ նպատակային խնդիրները լուծելու համար»:

Հավաքին մասնակցում են պատվիրակներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարություններից եւ  ՀԱՊԿ քարտուղարությունից:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը վերահաստատեց ԱԻ նախարարության հանձնառությունը՝ ակտիվ մասնակցություն ունենալ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կարողությունների շարունակական զարգացման եւ կատարելագործման գործում: Հրաչյա Ռոստոմյանը կարեւորեց նմանատիպ  հավաքների անցկացումը Հայաստանում, եւ հավաքի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ անձամբ իր անունից, ողջունեց հավաքի մասնակիցներին՝ ընդգծելով ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ինչպես նյութատեխնիկական, այնպես էլ՝ անձնակազմի պրոֆեսիոնալիզմի շարունակական կատարելագործման եւ զարգացման կարեւորությունը:

Ուսումնամեթոդական հավաքի ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման լիազոր մարմինների հատուկ ու մարտական պատրաստվածության կատարելագործման,  ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններին եւ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ համակարգի կարողություններին վերաբերող մի շարք հարցեր: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ շրջանակներում անդամ երկրների, այդ թվում՝ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների վերապատրաստման հետ կապված  խնդիրներին:

Օրակարգային քննարկումներից հետո հավաքի մասնակիցներն ուղեւորվեցին ՀՀ Կոտայքի մարզ՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն: Շրջայց կատարելով կենտրոնի տարածքում՝ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները ծանոթացան Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորություններին եւ տեխնիկական հագեցվածությանը:

ՀԱՊԿ պատվիրակները ներկա եղան նաեւ  «Անտառային հրդեհի մարում» թեմայով ցուցադրական վարժանքին, որին ներգրավված էին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները: Վարժանքի մասին ամբողջ տեղեկատվությունն իրական ժամանակում փոխանցվեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի եւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններին, միաժամանակ՝ նույն նպատակով կապ հաստատվեց նաեւ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հետ:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են կազմակերպության անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ