News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մարդիկ հրաժարվում են հնազանդվել ուրեւէ մեկին, քանի որ բավականաչափ չեն վստահում նրան, կարծում են շվեյցարացի գիտնականները, փոխանցում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Journal of Neuroscience-ը:

51 կամավոր ուսանող խաղ են խաղացել, որտեղ պետք է որոշակի գումարը կիսեին անանուն մասնակցի հետ, ով կարող էր ըստ ցանկության սահմանել նվազագույն վճարի գումարը: Բացի դրանից, մասնակիցներին տեղեկացրել էին, որ փորձարկման վերջում  նրանցից յուրաքանչյուրի համար պատահական կարգով կընտրվի գումարի կիսման դրվագներից մեկը, եւ անանուն մասնակիցները վճարներ կստանան դրան համապատասխան:

Խաղի վերջում մասնակիցները պետք է լրացնեին հարցաթերթիկը, որի նպատակն էր պարզել, թե ինչպես են մասնակիցների մոտ արտահայտվում զայրույթը, վստահությունն անանուն խաղացողի նկատմամբ, վերահսկողությանը դիմադրելու ցանկությունը:

Բոլոր մասնակիցները բավականին շռայլ կերպով կիսում էին գումարները երկրորդ խաղացողի հետ: Սակայն եթե երկրորդ խաղացողը նվազագույն գումար էր սահմանում, ապա կիսվելու ցանկությունը կտրուկ նվազում էր, եւ մասնակիցները փորձում էին նրան հնարավորինս քիչ գումար տալ: Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ պահին նրանք սկսել են անվստահություն զգալ, եւ այդ գործոնը զգալիորեն ավելի ուժեղ էր, քան, օրինակ, իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու ցանկությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ