News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մյասնիկյան արձանի հետնամասի այգում 25-ից ավելի ծառեր հատելու եւ շինարարություն սկսելու դեմ պայքարող ցուցարարները մտել են քաղաքապետարանի շենք եւ պահանջում են հանդիպում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ոստիկանները փորձում էին խոչընդոտել, սակայն ակցիայի մասնակիցներին հաջողվեց ներս մտնել: Ցուցարարները վանկարկում են՝ «Տարոն, իջիր»:

Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, քաղաքապետարանի հասարակայնության եւ տեղեկատվության վարչության պետ Արթեւր Գեւորգյանը, քաղաքապետարանի մի քանի այլ աշխատակիցներ փորձում են թույլ չտալ նրանց մոտենալ Տարոն Մարգարյանի աշխատասենյակին: Մի խումբ ոստիկաններ եւս այստեղ են:

Ցուցարարները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը. «Հենց հիմա, որտեղ որ գտնվում է, թող հրաժարական տա»,-հայտարարեցին նրանք: 

Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն առաջարկեց դուրս գալ քաղաքապետարանի տարածքից, գնալ դիմացի «Մոսկվայի տան» դահլիճ. «Համապատասխան մասնագետները գան, ես խոստանում եմ, որ կխնդրեմ պարոն Տարոն Մարգարյանը եւս գա մասնակցի այդ հանդիպմանը»: Նա նշեց, որ Տարոն Մարգարյանն այս պահին իր աշխատանքի մեջ է, բայց քաղաքապետարանում չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ