News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Beeline-ի աջակցությամբ Երեւանում մայիսի 11-ից 14-ը տեղի ունեցավ առաջին ամենամյա Armenia Art Fair-ը:

Միջոցառմանը ներկայացված են եղել շուրջ 20 պատկերասրահներ, այդ թվում՝ առցանց եւ շրջիկ։

Ցուցադրվել են 150 հայ եւ միջազգային արվեստագետների աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, վիդեո արտ, ինստալյացիաներ եւ լուսանկարներ։ Մասնակիցներ կային նախկին Խորհրդային Միության տարածքից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սիրիայից եւ Դուբայից։

Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել կենտրոնացված արվեստի շուկա, խթանել այլ երկրների հետ մտքերի եւ բիզնես կապերի փոխանակումը:

«Ուրախ ենք, որ հայ արվեստագետների համար ստեղծվել է իրենց աշխատանքները ցուցահանդես-վաճառքին ներկայացնելու եւ տարբեր ցուցասրահների հետ կապեր հաստատելու նման հիանալի հնարավորություն։ Վստահ եմ, որ սա նոր ձեռքբերումներ ունենալու եւ ճանաչում ստանալու խթան կդառնա նրանց համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ներկայացված ցուցասրահները, կուրատորները եւ այցելուները ոգեւորված եւ շնորհակալ էին Երեւանում նմանօրինակ միջոցառում ունենալու, Հայաստանն արվեստի կենտրոն դարձնելու համար: Եվ մենք արդեն ձեռնամուխ ենք եղել 2019 թվականի ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքներին: Մեր խնդիրն է ներգրավել տարածաշրջանի երիտասարդ արվեստագետներին ու պատկերասրահներին՝ տարածաշրջանային մեծ ներկայացվածություն ունենալու համար: Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավոր՝ Հայաստանում Beeline-ին», - նշեց Armenia Art Fair-ի համահիմնադիր Զառա Ուզունյան-Հելփինը:

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ