News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Աշխարհի բնակչության վաթսունութ տոկոսը մինչեւ 2050 թվականը կապրի քաղաքային բնակավայրերում, նշված է ՄԱԿ-ի զեկույցում։

Մոտակա 30 տարիներին, ըստ զեկույցի, անընդհատ ընդլայնվող քաղաքներում կապրեն եւս 2,5 միլիարդ մարդ, ընդ որում՝ քաղաքային բնակչության 90 տոկոս աճը կենտրոնացած է Ասիայում եւ Աֆրիկայում:

Սրա հետ մեկտեղ քաղաքային ընդլայնման 35 տոկոսը տեղի կունենա Հնդկաստանում, Չինաստանում եւ Նիգերիայում 2018-2050 թվականների ընթացքում։

Գյուղական բնակավայրերից քաղաքային ընդհանուր միգրացիան  բնակչության ընդհանուր աճի պայմաններում կհանգեցնի նրան, որ 2030 թվականին մոլորակի վրա 43 մեգապոլիս կլինի, որից յուրաքանչյուրում կապրի ավելի քան 10 միլիոն մարդ։

Տոկիոն ներկայումս մոլորակի ամենախոշոր քաղաքն է համարվում 37 միլիոն բնակչությամբ, նրան հետեւում է Նյու Դելին՝ 29 միլիոնով, Շանհայը՝ 26 միլիոնով, Սան Պաուլուն ու Մեխիկոն՝ 22 միլիոնով։

Կահիրեն, Մումբայը, Պեկինը եւ Դաքքան դեռեւս պահպանում են 20 միլիոն ցուցանիշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ