News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անհանգստացած է Գազայի հատվածում վերջին իրադարձություններով։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում հրապարակված հայտարարությունում։

«Կողմերը պետք է մեծ զսպվածություն եւ իմաստություն դրսեւորեն իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ տարաձայնությունները կարող են լուծվել բացառապես երկխոսության եւ բանակցությունների միջոցով, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»,-նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Իսրայելի՝ Գազայի հետ սահմանին դաժան բախումներ էին սկսվել իսրայելական զինվորականների եւ պաղեստինցի ցուցարարների միջեւ, որի պատճառ էր հանդիսացել նույն օրը Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացումը: Վերջին տվյալներով՝ բախումների ընթացքում ավելի քան 61 պաղեստինցի է զոհվել, մոտ 2.7 հազար մարդ վիրավորվել է: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ