News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Իսիկավա նահանգում  այս շաբաթ ծերությունից մահացել է աշխարհի առաջին կլոնավորված կովը: Այս մասին հայտարարել են տեղական իշխանությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Նոտո  անունով կովը 19 տարեկան եւ 10 ամսական էր: Ըստ իշխանությունների՝ կենդանին որեւէ հիվանդությունից չէր տառապում, իսկ մահը տեղի է ունեցել բնական պատճառներով:

1998-ին ծնված Նոտոն կլոնավորվել էր Կինդայի համալսարանի մասնագտների կողմից, որոնք օգտագործել էին մեծահասակ կովի ցողունային բջիջները: Կովի կլոնավորման ժամանակ օգտագործվել են նույն մեթոդները, ինչ 1996-ին Դոլի գառնուկի կլոնավորման ընթացքում:

Սովորական կովերի կյանքի տեւողությունը մոտ 20 տարի է, այնպես էր Նոտոն այս առումով լիովին համապատասխանել  է իր ցեղակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ