News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կառավարության նիստին այսօր՝ մայիսի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ծառայողական մեքենաներին:

«Ժամանակակից աշխարհում  տարբեր այլ լուծումներ կան այս հարցով։ Դրանք բոլորը պետք է գույքագրել ու լուրջ կրճատումներ անել։ Պետք է զբաղվել այս հարցով ու առաջարկներ ներկայացնել»,-ասաց Փաշինյանը:

Իր հերթին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ուսումնասիրել է խնդիրը. «Պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, ու սա ծախսերի ավելորդ վատնում է։ Առաջին փոխվարչապետի հաշվեկշռում կա հինգ մեքենա, մենք երեքից հրաժարվել ենք, իսկ երկուսի նպատակահարմարությունը կքննարկենք։ Բոլոր նախարարություններում այս հարցը պետք է վերանայել եւ խնդրում ենք` կոնտակտ հաստատել փոխվարչապետերի հետ»,-ասաց նա:

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր կողմից նաեւ ավելացրեց. «Գործուղումների հարցը եւս պետք է վերանայել, քանի որ դրանք երբեմն վերածվում են նաեւ տուրիստական շրջագայությունների»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր կողմից ավելացրեց. «Այս հանձնարարականները պետք է ուղղել պետգույքի վարչությանը, որ միասնական հարցը քննարկվի, քանի որ նպատակահարմար չէ նիստի ժամանակ նման տեխնիկական հարցեր լուծել»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ պետք է միասնական մոտեցում ցուցաբերել բոլոր նախարարությունների նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ