News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ում Ջո Բան անունով տղամարդը սպանության համար 17 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է: Իմանալով, որ իր բարի անունը վերականգնվել է, տղամարդն արտասվել է եւ շնորհակալություն հայտնել դատավորին՝ վերցնելով նրա ձեռքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով PIX 11-ը:

Բանին ձերբակալել էին 1991 թվականին՝ բանտի հսկիչի սպանության կասկածանքով: Այն ժամանակ նա ընդամենը 14 տարեկան էր: Բանտում տղամարդը 17 տարի էր անցկացրել եւ վաղաժամկետ ազատ էր արձակվել 2009 թվականին, սակայն դրանից հետո անգամ չէր հրաժարվել իր անմեղությունն ապացուցելու փորձերից:

«Դուք 14 տարեկան էիք, երբ դա տեղի ունեցավ: Դա չպետք է տեղի ունենար»,- ասել է դատավորը՝  նշելով, որ Բանի դեմ գործում «արդարադատության» մասին որեւէ խոսք չի եղել:

Երբ դատարանն արդարացրել է Բանին, նա չի կարողացել զսպել արցունքները: Տղամարդը շնորհակալություն է հայտնել Աստծուն, որ 27 տարի անց իրեն հաջողվել է հասնել արդարության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news