News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի առջեւ այս պահին միաժամանակ երկու ակցիա է տեղի ունենում: Մի մասը պահանջում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, մյուս մասը ակցիա է իրականացնում ի պաշտպանություն քաղաքապետի:

Նշենք, որ Տարոն Մարգարյանի դեմ ցույց իրականացնողները երթով այստեղ են ժամանել կառավարության մոտից:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները հայտարարում են, որ Տարոն Մարգարյանն այս տարիների ընթացքում վատնել է քաղաքային բյուջեն, կայացրել է անօրինական որոշումներ: Նրանք պնդում են, որ Տարոն Մարգարյանը պետք է հետեւից Սերժ Սարգսյանի օրինակին եւ հրաժարական տա:

Իրենց հերթին Տարոն Մարգարյանի աջակիցները փակել են քաղաքապետարանի գլխավոր մուտքը՝ նշելով, որ թույլ չեն տա, որ քաղաքապետարանի աշխատանքը խոչընդոտվի:

Տարոն Մարգարյանի դեմ ուղղված ակցիայի մասնակիցների պնդմամբ, Տարոն Մարգարյանի աջակիցները թաղապետարանների, ժեկերի եւ այլ հիմնարկների աշխատակիցներ են:

Հատկանշական է, որ ցուցարարների մի մասը վանկարկում է «Տարոն, հեռացիր», մյուս մասը՝ «Տարոն, քաղաքապետ», «Տարոն, վարչապետ»:

Ակցիայի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին մի քաղաքացու: 

Նշենք, որ այսօր՝ մայիսի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին, ասել էր, որ միանգամից բոլորի հրաժարականները պահանջելն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ. «Հարցերին պետք է մոտենալ փուլ առ փուլ եւ հասկանալ՝ ում հրաժարականն ինչի համար ենք պահանջում»,- ընդգծել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ