News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել է մասնակցելու իրենց հանձնաժողովին կից վերլուծական խորհրդի աշխատանքներին: Այս մասին նա նշել է այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ:

Աշոտյանը տեղեկացրել է, որ ԱԺ Արտաքին հարաբերություների հանձնաժողովին կից գործող վերլուծական խորհուրդը շարունակում է իր աշխատանքները, իսկ մոտակա նիստը տեղի է ունենալու մայիս 30-ին. այն նվիրված է լինելու Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգին:

«Երկրորդ հարցը, որի մասին կցանկանամ Ձեզ տեղեկացնել, այն է, որ, հաշվի առնելով աշխատանքային ստեղծված ավանդույթները մեր հանձնաժողովի և ԱԳ նախարարության միջև՝ այսօր գրավոր հրավիրել եմ ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Նպատակն է մոտ ապագայում պլանավորել աշխատանքային հանդիպումներ հանձնաժողովի հետ, ինչն այս փուլում առավել քան արդիական է՝ հաշվի առնելով նաև խորհրդարանի ներգրավվածությունը արտաքին քաղաքականության օրակարգում»,- ընդգծեց Աշոտյանը՝ հավելելով, որ դեռևս նախարարից պատասխան չի ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news