News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր անդրադարձել է կաթի մթերման գնին։

Նախարար Խաչատրյանը պարզաբանել է, որ ձմռան ամիսներին մթերման գները բավականին բարձր են եղել` 200-220 դրամի սահմաններում։ Նա հավելել է, որ այս տարին բարենպաստ է, կենդանիներն արդեն արոտում են գտնվում, շուկայում կաթի առաջարկը բավականին բարձր է։ Նախարարը հավելել է, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները մտահոգություն են հայտնել, որ «ձմեռային» գներով չեն կարող մթերել շուկայում առկա կաթն առանց վերջնական արտադրանքի գնի վերանայման։ Կաթի գնի բարձրացումը կարող է նվազեցնել Հայաստանում կաթի սպառումը և բացասական ազդեցություն ունենալ արտահանման վրա։ Այդուհանդերձ,հաշվի առնելով կաթ արտադրողների խնդրանքը և գիտակցելով, որ կաթը հազարավոր տնային տնտեսությունների հիմնական, եթե ոչ միակ եկամտի աղբյուրն է, կիրակի օրը ՀՀ առաջին փոխվարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպման արդյունքում նրանք որոշել են որոշակի ժամանակ գնային փոփոխություններ չկատարել։ Նախարարը հայտնել է, որ նախօրեին Գյուղատնտեսության նախարարությունումնույնպես հանդիպում է տեղի ունեցել  խոշոր կաթնամթերք արտադրողների հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև մայիսի 25-ը չվերանայել հանրապետության տարբեր տարածաշրջաններում գործող գները։

«Խոսքը  գները ֆիքսելու և միևնույն գնով մթերելու մասին չէ, պարզապես կաթնամթերք արտադրողները խոստացել են, ընդառաջել են մեր և կաթ արտադրողների խնդրանքին՝ մինչև ամսի 25-ը մթերման գինը պահպանել, այսինքն՝ինչ գնով որ տարբեր կաթնամթերք արտադրողները մթերել են, շարունակեն մթերել»,-հստակեցրել է գյուղատնտեսության նախարարը։

Նախարարը տեղեկացրել է, որ մայիսի 23-ին կաթնամթերք  արտադրողները նախատեսում են խորհրդակցություն կազմակերպել, որի ընթացքում կհստակեցվի հետագա գնային քաղաքականությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ