News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ չի կարծում, թե նախագահ Դոնալդ Թրամփը շատ հեռուն է գնացել անօրինական ներգաղթյալներին «կենդանիներ» անվանելով, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ Թրամփը հստակ հասկացնել է տվել, որ խոսքը МS-13 ավազակախմբի անդամների մասին է՝ հավելելով, որ եթե լրատվամիջոցները եւ լիբերալները ցանկանում են պաշտպանել MS-13-ին, դա նրանց գործն է։

Նախօրեին Քալիֆորնիայի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Թրամփը մասնավորապես ասել էր․ «Դուք չեք հավատա, թե որքան վատն են այդ մարդիկ: Դրանք մարդիկ չեն, այլ կենդանիներ են, եւ մենք կվռնդենք նրանց երկրից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ