News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է կրճատել ծառայողական մեքենաների թիվը: «Դրանք բոլորը պետք է գույքագրել ու լուրջ կրճատումներ անել», - ասել է նա:

Թե գերատեսչություններից քանիսը կարձագանքեն այս առաջարկին, ու ինչքան ծառայողական մեքենա կկրճատվի, կերեւա առաջիկայում, բայց մինչ այդ պետք է վարչապետին եւ նրա նորանշանակ պետեկամուտների կոմիտեի ղեկավարին հուշենք, որ նման ծառայողական մեքենաների անհարկի առատություն կա նաեւ ՊԵԿ-ում: Ամեն օր միկրոավտոբուսների շարասյունը (որքան տեղյակ ենք` 9 ավտոմեքենա) սպասում է ՊԵԿ-ի աշխատակիցներին՝ նրանց անփորձանք տուն տանել-բերելու համար:

Փաստորեն, նրանք արտոնյալների դաս են, նրանց «պալոժ չի» հասարակական տրանսպորտով երթեւեկելը: Հուսանք` այս կոմիտեն էլ կենթարկվի վարչապետի հրահանգին:

Մինչ այդ հիշեցնենք, որ երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, նա էլ առաջարկեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը, անցնել խնայողությունների, իսկ արդյունքը եղավ այն, որ դուրս գրվեցին, այսպես ասած, «անպետք» մեքենաները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ