News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Մոսկվան հուսով է, որ ԳՀՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը  կապված չէ Թեհրանի վրա հարձակվելու կամ այնտեղ ռեժիմը փոխելու ԱՄՆ-ի ծրագրերի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հիմա դժվար է դատել, թե ինչպես  կզարգանան իրադարձությունները: Ուզում եմ հույս ունեալ, որ  ԳՀՀԾ-ից դուրս գալու որոշումը կապված չէ Թեհրանի վրա հարձակվելու կամ այնտեղ ռեժիմը փոխելու ծրագրերի հետ:

Այնուամենայնիվ, արդեն ակնհայտ է, որ որոշումը լրջորեն վնասում է գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը», - Արգենտինայի «Կլարին» թերթին ասել է Լավրովը:

  «Նման քայլը եւ ԳՀՀԾ-ի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականին ընդունած 2231 բանաձեւի էական խախտում է: Վաշինգթոնը կրկին գործում է աշխարհի շատ պետությունների կարծիքին հակառակ, բացառապես սեփական շահերի շրջանակում՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը», - ասել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ