Eset Nod32 հակավիրուսային ընկերությունը բնակարանների ամրագրման Airbnb հավելվածի օգտատերերին խարդախության նոր տեսակի մասին է նախազգուշացրել:
Պոտենցիալ զոհը նամակ է ստանում հավելվածի գաղտնիության քաղաքականության թարմացման մասին: Ծառայությունը հետագայում օգտագործելու համար օգտատիրոջն առաջարկում են ընդունել նոր պայմանները՝ նշելով հղումը, որով պետք է դա արվի:
Հղումը օգտվողին տանում է կեղծ էջ, որը հաղորդում է անձնական տվյալների թարմացման անհրաժեշտության մասին: Ի թիվս այլ պահանջների՝ նրան խնդրում են բանկային քարտի տվյալները մուտքագրել:
Ընկերությունն առաջարկում է անտեսել նման կասկածելի առաջարկները: