News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մերիլենդի բնակիչը իրավական սխալի պատճառով երկու անգամ է նշում իր ծննդյան օրը: Այս ամսաթվերը նրան օգնել են վիճակախաղով հաղթել, հաղորդում է «Մոյա պլանետան»:

Գայթերսբերգի 79-ամյա բնակիչը իր ծննդյան օրը նշում է երկու անգամ` ապրիլի 21-ին եւ 23-ին: Երկրորդ ամսաթիվն առաջացել է ծննդյան օրը գրանցողի սխալի պատճառով եւ միայն վերջերս է ուղղվել: Սակայն տղամարդը երկու ամսաթվերը երջանիկ է համարում, նա երկու անգամ գնել է վիճակախաղի տոմս եւ վերջին անգամ հաղթել է 1.9 միլիոն դոլար:

UPI-ն մեջբերում է երջանիկ հաղթողի խոսքերը. «Ես նայում էի թերթը, բացեցի վիճակախաղի արդյունքներով էջը, եւ զարմանքից քարացա: Անմիջապես կանչեցի կնոջս եւ պատմեցի, թե որքան ենք հաղթել: Նա երկար ժամանակ չէր հավատում ինձ»:

Ընտանիքը մտադիր է ֆինանսական խորհրդատու վարձել շահումը բաշխելու եւ գումարի մի մասը եկեղեցուն նվիրաբերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ