News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները յոթ մարդու են կալանավորել՝ թագավորության դեմ քայքայիչ գործունեություն իրականացնելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։

Պետական անվտանգության ծառայություններում նշել են, որ կալանավորվածները «կասկածելի կապեր են ունեցել օտարերկրյա կազմակերպությունների հետ, հավաքագրել են մարդկանց, որոնք աշխատում էին պետական կարեւոր պաշտոններում ու ֆինանսավորել թշնամական տարրերին արտասահանում»։ Նշվում է, որ կալանավորվածների գործունեությունը ուղղված է եղել թագավորության անվտանգության ու կայունության քայքայմանը ու ազգային միասնականության խախտմանը։ Հիմա իրավապահները որոնում են նմանատօպ գործունեությամբ զբաղվող մյուս անձանց ։

2017-ի նոյեմբերիին սաուդցի 11 արքայազն էր ձերբակալվել՝ կոռուպցիայի մեջ կասկածանքով։ Նրանց թողել էին կալանքի տակ Էր Ռիադի Ritz Carlton հյուրանոցում։ Փետրվարին ազատ են արձակել բոլոր ձերբակալված արքայազներին, նաեւ նախկին նախարարներին, զինծառայողներին ու գործարարներին։ Կոռուպցիայի մասին գործում ընդամենը 350 կասկածյալ կար։ Մարտին հայտնի է դարձել, որ ձերբակալված սաուդցի արքայազները պետության գանձարան են վերադարձրել ավելի քան 100 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ