News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պերուի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է 14 տարեկանից փոքր երեխաների բռնաբարության մեջ մեղավոր ճանաչվածներին քիմիական ամորձատման ենթարկելու մասին օրինագիծը, հայտնում է Republica պարբերականը։

Պերուի նախագահ Մարտին Վիսկարայի խոսքով՝ այդ հարցով վերջնական որոշում դեռ չի կայացվել, իշխանությունները մտադիր են ուշադիր ուսումնասիրել այն։

Օրինագծի առաջին ընթերցմամբ քվեարկության ընթացքում 67 մարդ կողմ է արտահայտվել դրա ընդունմանը, 7-ը՝ դեմ, իսկ 23-ը՝ ձեռնպահ է մնացել։ Ամորձատման մասին որոշումը, ըստ օրինագծի, պետք է դատավորը կայացնի։

«Մենք ուսումնասիրում ենք բոլոր տվյալները․․․ Գնահատում ենք այն գիտական հետազոտությունների շրջանակում»,- իր հերթին հայտնել է Պերուի առողջապահության նախարար Սիլվիա Պեսահը։

Երկրորդ քվեարկությունը ծրագրված է հաջորդ շաբաթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ