Մոտ ապագայում Վրաստանում մանր խուլիգանության եւ ոստիկանության անհնազանդության համար տուգանքները կբարձրանան: Վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան փոփոխությունները Վրաստանի խորհրդարանի կողմից հաստատվել են երրորդ եւ վերջնական ընթերցմամբ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Փոփոխությունների համար օրենսդիր մարմնում 150 պատգամավորներից 80-ը կողմ են քվեարկել: Երբ փոփոխությունները ուժի մեջ մտնեն, մանր խուլիգանության համար տուգանքները կբարձրանան առնվազն հինգ անգամ:
Փոփոխությունների համաձայն՝ մանր խուլիգանության համար տուգանքը այժմ կազմելու է ոչ թե 100 լարի (մոտ 40 դոլար), այլ 500 լարիից (ավելի քան 200 դոլար) մինչեւ 1000 լարի (մոտ 411 դոլար):
Այն դեպքում, երբ ոստիկանությունը համարի, որ տվյալ դեպքում նման պատիժը բավարար չէ, խուլիգանին մինչեւ 15 օր վարչական կալանք է սպառնում: