News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով հնարավոր է նոր հայց ներկայացվի Թուրքիայի նախադատ ատյանին։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am- ին հայտնում են, որ շուրջ մեկ տարի առաջ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել էր քննարկել Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից նույնպես մերժված Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջը։

Անցնող ամիսներին հիշյալ դատական հայցը շարունակելու վճռականությամբ, Կաթողիկոսարանի իրավական հանձնախումբը խորհրդակցություններ է ունեցել թե՛ եվրոպական, թե թուրքական իրավական հարցերով մասնագետների հետ եւ հանգել այն որոշման, որ նույն դատական հայցը որոշ բարեփոխումներով պետք է ներկայացնել Թուրքիայի նախադատ ատյանին։

Այս որոշումից հետո Անթիլիասի Մայրավանքում, Արամ Ա. Վեհափառ հայրապետի գլխավորությամբ, աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել իրավական հանձնախմբի մի շարք անդամների հետ։ Իրավական հանձնախմբի լիակատար նիստը տեղի կունենա այս ամսվա ընթացքում, որտեղ պետք է ճշտվի դատը թուրքական դատարանին ներկայացնելու գործընթացը։

Տպել
Ամենաշատ