News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արիզոնայում ավելի քան 900 տարվա հնության օրացույց է հայտնաբերվել եւ վերծանվել: Ժայռի վրա ավելի քան 1000 պետրոգլիֆ է փորագրված: Պարզվել է, որ այդ նշանները ծառայել են արեւային ցիկլին հետեւելու համար, հայտնում է «Մոյա պլանետա»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը: Այս խորհրդանիշները փորագրվել են Սինագուա ժողովուրդի կողմից, որոնք բնակեցրել են Ամերիկան մինչեւ Կոլումբոսի ժամանակները: Զարմանալի է, որ նման մասշտաբային գտածոն հայտնաբերվել է միայն մեր ժամանակներում:

Գիտնականները երկար ժամանակ չեն կարողացել պարզել, թե ինչ են նշանակում այդ խորհրդանիշները: Սակայն հետո նկատել են, որ տարվա եւ օրվա տարբեր ժամերի արեւը լույսով տարբեր պատկերակներ է առանձնացնում՝ ցույց տալով, թե ինչ օր է եւ օրվա որ ժամն է: Հասկանալով դա՝ փորձագետները կարողացել են գտնել արեւադարձի, գիշերահավասարի եւ այլ կարեւոր երեւույթների կետերը: Սակայն, ի տարբերություն Մայայի օրացույցի, այն մարդկության համար որեւէ կանխատեսումներ չի պարունակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ