News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Կայակների վարձույթով զբաղվող ընկերության սեփականատեր Էնգի Ուեբը 1989 թվականի փետրվարի 10-ին գրված հաղորդագրություն է գտել շշի մեջ, փոխանցում է «Մայա պլանետա»-ն:

«Մեր անունը Թոնի եւ Քրիս Թեյլոր է: Ես չորս տարեկան եմ, եւ Քրիսը՝ երկու: Հուսով ենք, որ որեւէ մեկը կգտնի այս նամակը: Մենք սիրում ենք ձեզ, Աստված եւս ձեզ սիրում է»: Ուեբը շշի լուսանկարը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում, եւ որոշ ժամանակ անց մի ընտանիք կապ էր հաստատել իր հետ:

Այժմ Թոնին եւ Քրիսն ապրում են մեկ այլ նահանգում, նրանք պատմել են, որ գրել են այս նամակը գրեթե 30 տարի առաջ իրենց մոր օգնությամբ: Ուեբը հրավիրել է նրանց այս ամառ իր մոտ՝ նման երկար ճանապարհորդությունից հետո նամակի վերադարձը նշելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news