News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպումը դեռ ուժի մեջ է. ԱՄՆ առաջնորդը քննարկել է հանդիպումը Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Դոնալդ Թրամփը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Կորեայի Հանրապետության նախագահ պարոն Մուն Չժեի հետ՝ Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած վերջին զարգացումները քննարկելու, ինչպես նաեւ նախագահ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ հունիսի 12-ին նախատեսված հանդիպմանն ընդառաջ սերտ համակարգումը շարունակելու նպատակով: Նախագահ Թրամփն ասել է, որ մտադիր է վերադառնալ այս զրույցին, երբ մայիսի 22-ին Մուն Չժե Ինը կայցելի Սպիտակ տուն»,-, հաղորդում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ