News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Արարատ գյուղում այսօր՝ մայիսի 20-ին, տեղի ունեցավ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը (ֆոտոռեպորտաժ

Հոգեհանգստին ներկա են եղել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, բազմաթիվ պատգամավորներ։

Գրետա Սարգսյանը 81 տարեկան էր, մահացել է երկարատև հիվանդությունից հետո, նա նաև ուղեղի կաթված է տարել:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել բազաթիվ հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ եւ ուղղակի քաղաքացիներ։

Գրետա Սարգսյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին, ժամը 14։00֊ին՝ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցուց։

Տպել
Ամենաշատ