ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում տեղի չի ունեցել։ «Արմենպրես»-ին այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
«Նման ձևաչափով հանդիպում իրականում տեղի չի ունեցել»,-ասաց նա։
Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ»-ը գրել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպիական գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են ունեցել։





























