News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը, չնայած ԿԺԴՀ-ի դժգոհությանը, բացառել է Միացյալ Նահանգների հետ համատեղ ռազմական զորավարժությունների սահմանափակման կամ դրանց մասշտաբների նվազեցման հնարավորությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Չհվե Հյոն Սուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Համատեղ զորավարժությունների անցկացման վերաբերյալ մեր դիրքորոշումը, որոնք իրենց բնույթով պաշտպանական են, չի փոխվել: Մենք մտադիր ենք պահպանել զորավարժությունների առկա մակարդակը»,- նշել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ պատասխանելով լրագրողի՝ ԱՄՆ-ի հետ այս տարի նախատեսված համատեղ զորավարժությունների հնարավոր չեղարկման եւ դրանց վրա ԿԺԴՀ-ի կողմից բողոքների ազդեցության մասին հարցին:

Մասնավորապես, խոսքը Ulchi Freedom Guardian համատեղ զորավարժությունների մասին, որոնք պետք է մեկնարկեն այս տարվա օգոստոսին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ