News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր՝ մայիսի 21-ին, ցուցմունք տվեց գործով ամբաստանյալ Գնել Թեւոսյանը:

Այս ամբաստանյալի հայրը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարի նախկին տեղակալ Զարմիկ Մարկոսյանն էր, որը դեպքից հետո աշխատանքից ազատվեց:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Գնել Թեւոսյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նա պատմեց, որ հունվարի 28-ին ինստիտուտում չի եղել, ապա վերադարձել է եւ ժամը 23,30-ի սահմաններում քնել է, արթնանալուց հետո կապիտան Ավետիսյանից է իմացել դեպքի մասին:

«Ավետիսյանն օրապահին հարցեր է տվել, լսել ենք, դրանից հետո տեղափոխվել եմ ռազմական ոստիկանություն, որտեղ ճնշումներ են գործադրել, որ ինձ մեղավոր ճանաչեմ, ինքնախոստովանական ցուցմունք տամ, բայց չի հաջողվել։ Դրանից հետո ձերբակալել են ինձ»:

Դատախազի դիտարկմանը, թե ըստ վկաների, ինքն արտոնյալ է եղել, Գնել Թեւոսյանն արձագանքեց. «Ես զինվորականի ընտանիքում եմ մեծացել ու եղել եմ օրինապահ ծառայող: Ես այնտեղ գնացել եմ սովորելու, եսիմ ինչ տեղ չի, որ գնաս ու քեզ ցույց տաս։ Այդտեղ գնում ես հայրենիքի պաշտպան դառնալու, ոչ թե քրեական հեղինակություն»։

Մեղադրողի մյուս հարցին՝ եթե մեղադրանքը չի ընդունում, վարկած ունի՞, թե ինչ է տեղի ունեցել, ամբաստանյալը նշեց, որ որեւէ վարկած չունի, բայց վստահ է, որ վկաների վրա ճնշում է գործադրվել, որ իրենց դեմ ցուցմունք տան. «Ով եղել ա ռազմական ոստիկանությունում, ճնշում ա գործադրվել, բոլոր վկաների վրա ճնշումներ են եղել, կոնկրետ անուններ չեմ հիշում, բայց ճնշում միանշանակ եղել ա»:

Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։

Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ուռալ-4310»-ի կողաշրջման հետեւանքով մահացած 20-ամյա Արարատ Խեչումյանը ընտանիքի միակ զավակն էր (ֆոտո)
Բնակվում էր Երեւանի Նոր Արեշ թաղամասում։ Մայրը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում...
Մեղրիի միջադեպը բանակում իներցիոն խնդիրների դրսեւորում դարձավ. «Իմ քայլի» պատգամավոր
Մեղրիի միջադեպը իներցիոն խնդիրների դրսեւորում է...
2018-ին բանակում մահվան դեպքերը կրկնակի կրճատվել են. գլխավոր դատախազ
Նա հավելեց, որ կան դեպքեր, երբ գործը երկարատեւ աշխատանքի արդյունքում բացահայտվել է, սակայն հարազատները կասկածներ են ունեցել...
Չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տռուսիկ չունենար. ծնողը հիմա էլ է ուղարկում. Մարուքյան
Մեկ տարվա մեջ չի կարող բանակի ներքին կառուցվածքը, զորակոչի տրամաբանությունը փոխվել…
«Ստիպում եմ, որ լվանա». Դավիթ Տոնոյանը՝ զինծառայող որդուն վարտիքներ ուղարկելու մասին
Հիմա բավականին մեծ քանակությամբ կա, որակը բարձրացել է...
Մեղրու զորամասում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել մի շարք զինծառայողների
Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ֊ի 364֊րդ հոդվածի 2֊րդ մասով՝ այն բանի համար, որզինծառայողները հրաժարվել են կատարել զինվորական…